2014-ի սկզբից մինչ հիմա ՈՒկրաինայի 2226 բնակիչ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից` այն դեպքում, երբ 2013-ի ողջ ընթացքում արձանագրվել է ընդամենը նման հինգ դեպք: ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով ՈՒկրաինայից քաղաքական ապաստան խնդրողների մեծ մասը դիմում է պարզեցված կարգով քաղաքացիություն և աշխատանքի թույլտվություն ստանալու, կամ էլ որևէ այլ ձևով Ռուսաստանում օրինական գտնվելու համար: